National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
11.03.2016
Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը
1 / 3

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏ: Տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարների աշխատանքային հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցել են ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից եւ դիտորդական պատվիրակության  անդամներ Սերբիայից:

ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը, ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում, անդրադարձել է 2016 թվականի փետրվարի 25-26-ը Վիեննայում կայացած ԵԱՀԿ ԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության մասնակցությանը:

Ամփոփելով ՀԱՊԿ ԽՎ պատվիրակության գործունեությունը եւ ձեռքբերումները ձմեռային նստաշրջանի ընթացքում՝ Արտաշես Գեղամյանը կարեւորել է ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների համագործակցությունը եւ ուժերի միավորումը: Արտաշես Գեղամյանն ընդգծել է, որ հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ամառային նստաշրջանի ընթացքում պետք է ցուցաբերել միասնական մոտեցում՝ անդամ երկրների առջեւ ծառացած աշխարհաքաղաքական խնդիրները լուծելու նպատակով:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան անդրադարձել է ՀԱՊԿ ձեւաչափում անդամ երկրների արտաքին քաղաքականության համակարգմանը: Նիկոլայ Բորդյուժան կարեւորել է տարածաշրջանային անվտանգության հարցերում ընդհանուր մոտեցումը եւ այդ հարցերի շուրջ համագործակցությունը միջազգային հարթակներում: Ըստ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ երկկողմ հանդիպումները միջազգային հարթակներում թույլ են տալիս համակարգել համատեղ գործողությունները, կարգավորել տեղեկատվության փոխանակումը եւ կարող են նկատելիորեն բարձրացնել անդամ երկրների գործունեության արդյունավետությունը: Նիկոլայ Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ համագործակցությունը պետք է բարձրացնել նոր աստիճանի՝ շեշտը դնելով կառույցը նախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների վրա եւ համատեղ ուժերով պաշտպանելով մասնակիցների ընդհանուր եւ ազգային շահերը:

ՀԱՊԿ ԽՎ-ում Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի մշտական պատվիրակության ղեկավար Միլովան Դրեցունը հանգամանալից անդրադարձել է 2015 թվականին ԵԱՀԿ-ում Սերբիայի նախագահությանը: Պարոն Դրեցունը ներկայացրել է Սերբիայի նախագահության ընթացքում ծագած խնդիրները եւ ձեռքբերումները: Նա նշել է, որ Սերբիայի նախագահության ընթացքում հատուկ ուշադրության են արժանացել ահաբեկչության, մարդկանց եւ թմրանյութերի վաճառքի դեմ պայքարին վերաբերող հարցերը: Սերբիան իր ուշադրությունն է սեւեռել ժամանակի մարտահրավերներին՝ կարեւորելով միջազգային անվտանգության խնդիրները:

Հանդիպման ավարտին ՀԱՊԿ անդամ երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներն անդրադարձել են 2016 թվականի հուլիսի 1-5-ը Թբիլիսիում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում քննարկվելիք թեմաներին, ՀԱՊԿ պատվիրակության համակարգված գործունեությանը եւ համատեղ մոտեցումներ մշակելու մեխանիզմներին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am